
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ, ըստ քննության, Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցի շենքում հրկիզումը կատարվել է «այս հանրակացարանի բնակիչների նկատմամբ անձնական թշնամանքի պատճառով»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հանրակացարանում հրկիզումը կարող էր կատարել 62 բնակարանի բնակիչը, որին նյարդայնացնում էին ընդհանուր միջանցքում դրված հարեւանուհիների իրերը։
Հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 21-ի երեկոյան, հաղորդվում է 7 զոհի մասին։