Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների սկզբում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։«Մենք հենցնոր խոսեցինք առեւտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ Առեւտրաշրջանառությունը ռեկորդային մակարդակի է հասնում՝ նախորդ տարի գրեթե 12 մլրդ դոլար, ինչպես ասում է վիճակագրությունը»,- ասել է նա։