Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ժամա...

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Դոմոդեդովո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սահմանափակումները մտցվել են Օդային երթևեկության կառավարման պետական ​​կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ապահովելու նպատակով։

Օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների որոշման մասին տեղեկացրել են նաև մյուս երկու օդանավակայանների ներկայացուցիչները։ Flightradar 24 ծառայության տվյալների համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանը շարունակում է թռիչքներ իրականացնել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Բրյանսկի մարզի երկնքում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր որսալու մասին։ Բացի այդ, ըստ գերատեսչության՝ ժամը 11:10-ին հակաօդային պաշտպանությունը Կալուգայի մարզի երկնքում խոցել էր ուկրաինական անօդաչու թռչող սարք։