Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար...

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը»,- ասել է Զախարովան։

ticketon.am
РЕКЛАМА

Նա հիշեցրել է, որ այսօր տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում լինելու են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները տեղի են ունենալու Ալմաթիում մայիսի 10-ին։