Մոսկվան շահագրգռված է Հրվ. Կովկասում խաղաղութ...

Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Կովկասում։ Մենք լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և մեզ համար թանկ են այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի հետագայում զարգացնենք այդ հարաբերությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։