Մոսկվան պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բան...

Մոսկվան պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լրատվամիջոցների հետ հարցազրույցում նախարարը նշել է, որ Մոսկվայի համար Բուդապեշտը ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման նախընտրելի վայրն է, հատկապես այն դեպքում, երբ Վաշինգտոնը ևս նախապատվություն է տալիս Հունգարիային:

Լավրովը հերքել է, որ Բուդապեշտի բանակցությունները տապալվել են Վաշինգտոնին «ոչ պաշտոնական թղթի» ձևաչափով փոխանցված հուշագրի պատճառով: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել մինչև Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը:

ՌԴ գլխավոր դիվանագետն անդրադարձել է ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցին, նշել՝ այն անցել է լավ, քաղաքավարի մթնոլորտում: Լավրովի խոսքով՝ վերահաստատվել են Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել Վաշինգտոնի մտավախությունները Ռուսաստանի ստորգետնյա ակտիվության վերաբերյալ: