Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրա...

Մոսկվան հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա, և Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ում լինելը։

Աղասանդյանի խոսքով՝ ՀՀ-ն «ընկել է Արևմուտքի ծուղակը», որը միայն ներդրումներ, տեխնոլոգիաներ ու պայծառ ապագա է խոստացանում, իսկ «թե ինչ է ստացվում դրանից, բոլորը շատ լավ գիտեն»։