ՌԴ-ն և Բելառուսը պատրաստ են գործադրել բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
«Բելառուսում տեղակայված է զորքերի խմբավորում, մշտապես կատարելագործվում են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի, Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության մարմինների միջև փոխգործակցության ձևաչափերի հմտությունները: Մենք գտնվում ենք մշտական պատրաստականության վիճակում՝ գործադրելու բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար»,- ընդգծել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ցուցադրաբար և հրահրիչ կերպով մեծացնում է ուժերը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների մոտ: ՌԴ ԱԳՆ փոխնախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան և Մինսկը մշտապես կատարելագործում են պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխգործակցության ողջ համալիրը՝ Միութենական պետության շրջանակներում անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին պայմանագրին համապատասխան:



