Մոսկվան դեռևս Վաշինգտոնից պարզաբանումներ չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումների մասին հայտարարությունների վերաբերյալ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ հղում անելով այն փաստին, որ որոշ այլ երկրներ արդեն դա անում են: Նա չի մանրամասնել, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը, կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում:
Պեսկովն ընդգծել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը չեն վերսկսել որևէ միջուկային փորձարկում և հավատարիմ են այս ոլորտում իրենց պարտավորություններին։ Նա նշել է, որ Մոսկվան սպասում է Վաշինգտոնի պարզաբանմանը։



