Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակմա...

Ռուսաստանը ափսոսում է Բաքվում Ռուսաստանի տան փակման համար և դա համարում է թյուրիմացություն, որը հնարավոր է լուծել երկխոսության միջոցով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին` փետրվարի 3-ին Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին։

«Մենք ցավում ենք դրա համար։ Մենք կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմ շփումների միջոցով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։