
Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց ՆԱՏՕ-ն այլ հարց է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հավելել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ կոնսենսուս հնարավոր է գտնել: Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը: Ուկրաինայի անվտանգությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի անվտանգության հաշվին»,-ասել է Պուտինը;
Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ: