Մոլդովայում հանրաքվե կանցկացնեն Եվրամիությանն...

Հոկտեմբերին Մոլդովայում հանրաքվե կանցկացնեն Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ․ հայտարարել է երկրի նախագահ Մայա Սանդուն:

Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ խնդրել է Մոլդովայի խորհրդարանին՝ սկսել սահմանադրական հանրաքվեի ընթացակարգը, որը պետք է տեղի ունենա նախագահական ընտրությունների հետ նույն օրը: