
Մոլդովան սկսում է ԱՊՀ շրջանակներում մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու գործընթացը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն տեղական հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ Հանրապետությունը ԱՊՀ շուրջ 330 համաձայնագրերի մասնակից է, որոնցից շատերը վերանայման կարիք ունեն: «Կան համաձայնագրեր, որոնք կամ չեն համապատասխանում մեզ, կամ արդեն չեն աշխատում, կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»,-ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Մոլդովան մտադիր է միանալ ԵՄ-ին, ուստի «արտաքին քաղաքականության բոլոր նպատակները եւ մասնակցությունը միջազգային կազմակերպություններին ենթակա կլինեն եվրոպական ինտեգրմանը»։