Մոջթաբա Խամենեին անձամբ է կայացրել hրադադարի...

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերահսկում է իրավիճակը երկրում և անձամբ է կայացրել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ պատերազմում հրադադար հաստատելու որոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Նա իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է։ Նա գալիս է իր գրասենյակ, ընդունում պաշտոնյաներին, նախագահին, խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչին, նրանք հանդիպումներ են անցկացնում։ Հրադադարի մասին որոշումը կայացվել է նրա կողմից», - ընդգծել է Իլահին։

Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտնել է, որ Խամենեին մոտ ժամանակներս կարող է ուղերձով դիմել ազգին։

«Մենք հույս ունենք, որ շատ շուտով նա հանդես կգա և ուղղակիորեն կդիմի մարդկանց», - ասել է նա։