Մնում է պարզել՝ ո՞վ է դատավոր Հրաչին ասել ձև...

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդության բավարարմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հայտնի ձայնագրության հերոս, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե/Հրաչ Մարգարյանը բավարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով հինգերորդ միջնորդությունը:

Հաշվի առնելով այն, որ Մարգարյանի (Հրաչ) դատական ակտը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, մնում է պարզել ընդամենը մեկ հարց ֊ ու՞մ էր այս անգամ վախեցած ու լացակումած զանգել Հրաչը, և ո՞վ է նրան ասել, թե՝ ձև չունես, ուզես-չուզես պիտի տաս»։