Մնացել են 1-2 ձեւակերպումներ. շատ մոտ ենք, որ...

Խաղաղության պայմանագրում դեռեւս մնացել են 1-2 ձեւակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, ավելի կառուցողական մթնոլորտում, քան նախորդ շրջանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, որ իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»,– ասաց նա: