ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Լիազորությունների դադարեցումը Հայրապետյանը բացատրում է իր «զբաղվածության աճով»։
«Իմ ֆիզիկական զբաղվածությունն ուղղակի էլ ավելի է մեծանալու, և եթե դրան գումարում ենք Ազգային ժողովում ամենաերկար անվանումն ունեցող մշտական հանձնաժողովում իմ աշխատանքը և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ ներգրավվածությունը, ապա օբյեկտիվորեն ես կարծում եմ, որ ստիպված եմ լինելու որոշ ընտրություն կատարելու», - ուղիղ եթերում ասաց Հայրապետյանը։



