Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 211...

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 364 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Opel» և «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։