ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն։
«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումը կանցկացվի Ծաղկաձորում։