Միշուստինը ԱՊՀ երկրների վարչապետներին հրավիրե...

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է դեկտեմբերին Մոսկվայում հանդիպման՝ մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համարգրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հրավիրում եմ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների բոլոր ղեկավարներին դեկտեմբերին կայանալիք հանդիպմանը Մոսկվայում։ Առաջարկում ենք այն տրամադրել մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարների քննարկմանը։ Հենց դա է միավորում մեր ժողովուրդներին»,- ասել է նա ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Նա նաև նշել էոր ԱՊՀ գործընկերների հետ Ռուսաստանի համագործակցության արդյունքները արդյունաբերության տարբեր ոլորտներում կներկայացվեն «Ռոսիա» միջազգային ցուցահանդես-ֆորումում։

«Այն կանցկացվի նոյեմբերի 4-ից մարտի 17-ը Մոսկվայում՝ ՎԴՆԽ-ի տարածքում։ Բոլորին հրավիրում եմ մասնակցելու։ Եվ նաև՝ կազմակերպեք միջոցառումներ ВДНХ-ի տաղավարներում՝ ի թիվս այլ բաներիցույց տալու ձեր երկրների հաջողված ինտեգրացիոն նախագծերն ու նոր խոստումնալից նախաձեռնությունները»,- հավելել է ՌԴ վարչապետը։