«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
«Մեր տեղեկություններով՝ առավոտ կանուխ իրավապահները ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, ով տևական ժամանակ հայրենիքում չէր, վերադառնալուն պես իրավապահները ձերբակալել են նրան։
Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել թե նրա, թե հոր` Սամվել Բալասանյանի հետ։ Ըստ մեր աղբյուրի` արգելված է նաև տեսակցությունը Միսակ Բալասանյանի հետ։
Մերձավորների խոսքերով` իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչու են ձերբակալել նրան, սակայն ըստ պտտվող լուրերի` գործն առնչվում է կոռուպցիայի հետ»։



