
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։
Նախարար Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։