
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։
ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը քննարկել են ներդրումների խրախուսման հնարավորությունները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Գազայում տիրող իրավիճակին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։