Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանին

Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Այս մասին X-ում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, իսկ այս սրտակեղեք վթարից բոլոր տուժածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն», - գրել է նա:

Հիշեցնենք, որ Air India-ի Boeing 787-8 Dreamliner օդանավը կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից թռիչքի ժամանակ։ Նախնական տեղեկությունների համաձայն, ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Կարծես թե ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Զոհերի մասին ճշգրիտ տվյալները պարզվում են», - գործակալությանը հայտնել է ոստիկանության կոմիսար Գ. Մալիկը։ 

Ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7 պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի։