Միրզոյանն ու Լավրովը հանդիպել են Նյու-Դելիում

Մարտի 3-ին Դելիում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպումը տեղի է ունեցել «Ռայսինայի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում:

Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ստուգել են մոտեցումները միջազգային հարթակներում և ինտեգրացիոն միավորումներում համագործակցության մոտեցումների հարցում:

Լավրովն ու Միրզոյանը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նշել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու արդիականությունը՝ համաձայն երեք երկրների առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների:

Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահության մթնոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական խողովակներով հետագա շփումների վերաբերյալ: