Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կա...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 10-ին բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում է կայացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է։

Նա մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։