Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» կինոնկարը Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմ (Winner Best Film):
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Պետական աջակցությամբ նկարահանված կինոնկարը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքն այդ ոճրագործության զոհ է դարձել: Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմի դաժան իրականությանը: