Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Այս մասին տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի բակից ոստիկանությունը բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի 17 աջակցի։



