ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրո...

Երեկ Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրացավ, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը անկյունում դրած էր. վարչապետը այդ սենյակում նստող երիտասարդին ասաց. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:

Որոշ իրավապաշտպաններ վարչապետի հանձնարարականը գնահատեցին որպես լիազորությունների չարաշահում: Politik.am-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրին, որ ուսումնասիրություն է իրականացվում:

«Օրենքը նախատեսում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ կարող է գնահատականներ հնչեցնել բացառապես փաստերի բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումից հետո՝ ըստ ընթացակարգի համապատսխան արդյունքի: Ներկայում Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն»,-նշված է ՄԻՊ գրասենյակի պատասխանում: