
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Այդ մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։