Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի...

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին  պատգամավորներ Մարինա Ղազարյանը և Դավիթ Դանիելյանը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը կայացել է հունիսի 6-ին` Մինսկում: Այն նախագահել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վալերի Միցկևիչը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանը: