Մինչև տարեվերջ մարզերում 51 մարզադաշտ կբացվի....

Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում մասնակցել է ֆուտբոլի դաշտերի բացման արարողությանը:

ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցում Վանեցյանը ասել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում կկառուցվի ընդհանուր առմամբ 51 մարզադաշտ:

Կառուցված մարզադաշտերը կհանձնվեն համայնքներին: ՀՖՖ-ն կկազմակերպի մարզչի դասընթացներ, որպեսզի համայնքներում երեխաների հետ սկսեն զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով: