
Ես եղել եմ և՛ վարչապետի, և՛ նախագահի պաշտոնում, այդ պաշտոններն քաղցրություն չունեն, միայն չտես մարդիկ կարող են կպնել ու դա լինի իրենց վերջին երազանքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է թողնել քաղաքական դաշտը։
«Ես 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։
Երկիրն այնպիսի վտանգների տակ է հայտնվել, այնպիսի արհավիրքներ են եղել, և նաև ինձնով են սկսել զբաղվել, և այդ պատկերն ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։