Մինչեւ բարոյական կառավարություն այս երկրում չ...

Շատ կուսակցություններից եմ առաջարկներ ստացել, այդ քննարկումներին չեմ գնացել, որովհետեւ այս պահին նպատակահարմար չեմ գտնում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մասնակցելու է առաջիկա ընտրություններին եւ որ թիմի հետ է մասնակցելու, արդյոք ստացել է առաջարկներ»:

«Ավելի շատ հակված եմ չշարունակելու, որովհետեւ մինչեւ բարոյական կառավարություն այս երկրում չստեղծվի, չարժի քաղաքականությամբ զբաղվել: Իհարկե, բարոյական քաղաքական ուժերն են ստեղծում բարոյական քաղաքականություն: Փաստացի, այն ուժերը, որոնք մինչ օրս ստեղծվել են, այդ բարոյականությունը չունեն»: