ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց` պահանջելով մինչև աշխատանքային օրվա ավարտը ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցան դատարանից և տեղեկացրին, որ դատարանի աշխատակազմի ղեկավարը պատրաստ է հանդիպել ակցիայի մասնակիցներից 3-ի հետ։
Հանդիպումը կարճ տևեց: Հանդիպման մասնակիցները դատարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացրին իրենց պահանջները: Ակցիան շարունակվում է:



