
Չեռնոգորիան կարող է մինչև 2026 թվականի վերջն ավարտել Եվրահանձնաժողովի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Նման կարծիք է հայտնել ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ Ավստրիայի երիտասարդության, ընտանիքի, Եվրամիության և ինտեգրման հարցերով նախարար Կլաուդիա Պլակոլմի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Երկու թեկնածու պետություն հատուկ առաջընթաց է գրանցել ԵՄ-ին անդամակցության հարցում: Պոդգորիցան արդեն համապատասխանում է անդամակցության բոլոր չափանիշներին: Եթե ամեն ինչ շարունակվի այս ոգով, մենք կավարտենք բանակցություններն արդեն մինչև 2026 թվականի վերջը: Դրանից հետո Ալբանիայի հերթն է»,- ասել է նա։