Մինչ վարչապետն ասում է, որ ՀՀ–ում վերացել են...

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հյաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտարարեց, որ Լոռու մարզում դպրոցների տնօրենների նկատմամբ ճնշումները շարունակվում են, որպեսզի երեկվա ԱԺ ամբիոնից բարձրացված խնդիրը հերքեն։

«Երեկ ես հայտարությունների ժամին ներկայացրի, թե ինչպես է Լոռու մարզում մարզպետարանի կողմից ճնշումներ գործադրվում տնօրենների նկատմամբ Քաղաքացու օրվա տոնակատրությանը չմասնակցելու համար։ Այսօր այս պահին, երբ որ մեր վարչապետը ասուլիս է տալիս և փաստում, որ ՀՀ-ում այլևս վերացել են ճնշումները, և չկա սուպերվարչապետական մոդելը, Լոռու մաարզում հենց այս պահին նույն տնօրենները ճնշումների են ենթարկվում, նրանց կանչում են, որ հերքումներ գրեն այդ բողոքի հետ կապված»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ սա խայտառակ մոտեցում է, և ինքն ակնկալում է, որ կառավարությունն անպայման կանդրադառնա այս խնդրին և ժամ առաջ բացառի նման վարքագիծը։