 
     
								ԱՄՆ վարչակազմի կողմից միջուկային զենքի փորձարկումները վերսկսելու որոշումը կխաթարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ առաջադրվելու համար, ասվում է The Washington Post (WP)-ի հոդվածում՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Թերթը նշում է, որ այս հայտարարությունները Թրամփի վարչակազմը կարող է օգտագործել որպես լծակ Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի վերահսկման շուրջ բանակցություններում:
«Այնուամենայնիվ, նման սրացումը կարող է խաթարել Թրամփի վերջին քայլերը՝ ամրապնդելու իր՝ որպես «խաղաղության նախագահի» կերպարը, քանի որ նա պայքարում է Նոբելյան խաղաղության մրցանակի համար և ձգտում է մեղմել լարվածությունը Միացյալ Նահանգների գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցի հետ», - նշվում է հոդվածում:
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Պենտագոնին հանձնարարել է անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: ԱՄՆ վարչապետը չի մանրամասնել, թե ինչ տեսակի փորձարկումների մասին է խոսքը, կամ արդյոք դա ներառում է միջուկային մարտագլխիկների պայթեցում:
Հոկտեմբերի 10-ին Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը կհանձնվի Վենեսուելայի նախկին ընդդիմադիր պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոյին։ Ավելի ուշ Թրամփը կատակել է, որ ակնկալում է մրցանակը ստանալ 2026 թվականին։







