Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարն...

Միայն Արեւմուտքն է խոսում այն սցենարների մասին, որոնք հնարավոր են համարում միջուկային պատերազմը, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում։

«Մենք երբեք չենք սկսել բանավեճ այն մասին, թե ինչ անենք միջուկային զենքի հետ եւ կարելի է արդյոք օգտագործել այն։ Հակառակը, հենց Ռուսաստանի նախաձեռնությամբ 2021թ. սկզբում [ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ] Պուտնի եւ Բայդենի մակարդակով, իսկ հետո միջուկային պետությունների «հնգյակի»՝ [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամների մակարդակով վերարտադրվեց «Գորբաչով-Ռեյգանի բանաձեւն» այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթողներ լինել չեն կարող, ուստի այն երբեք չպետք է սանձազերծվի։ Եվ դա Ռուսաստանի նախաձեռնությունն էր»,- ընդգծել է Լավրովը։

«Մյուս բոլոր նախաձեռնությունները, որոնցում հնարավոր է համարվում միջուկային պատերազմը, նման արտահայտություններ հնչել են բացառապես արեւմտյան մայրաքաղաքներից»,- նշել է Լավրովը։