
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն հրաժարվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների կարգավորման հարցում միջնորդի իրենց դերից, հաղորդում է Yle-ն։
«Միջնորդներն ավելի շատ են դարձել. նախկինում միայն ԱՄՆ-ն էր հանդես գալիս այս դերում, այժմ նաև Եվրոպան է մասնակցում», – նշել է նա։ Նրա կարծիքով, իրավիճակը բարեհաջող է դասավորվում, քանի որ Եվրոպան հույս ունի միանալ Ուկրաինայում հրադադարի և հնարավոր խաղաղության շուրջ քննարկումներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կշարունակեն քննարկել զինադադարի հնարավորությունը։ Ըստ Ստուբի, տեխնիկական մակարդակով բանակցությունները, հավանաբար, հաջորդ շաբաթ կշարունակվեն Վատիկանում։