Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնա...

Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Արցախի դեմ: Այս մասին հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ քաղաքական գործիչ Ջոն Ինյառիտուն՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների մասին:

«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», - Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը: