Միջազգային աջակցությունը դադարեցնելու Թրամփի...

Միջազգային օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը չի ազդում Ուկրաինային զենքի մատակարարումների վրա։ Պենտագոնից այս մասին հաստատել են «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայությանը։

«Ուկրաինային անվտանգության ոլորտում օգնությունը չի ենթարկվում արտաքին օգնության մասին վերջին հրամանագրի հետ կապված սահմանափակումների, քանի որ այն վերաբերում է միայն զարգացման ծրագրերին, այլ ոչ ռազմական օգնությանը», - ասվում է ՊՆ-ում։