
Փարաքարի ավագանու ընտրություններում հաղթած ուժի՝ «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով համայնքի բնակիչներին:
«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։
Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է նա:
Փարաքարում մարտի 30-ին կայացած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով «Միասնություն» դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն։