Միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության մի...

Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը: 

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեից՝ 2023 թվականի մարտի 10-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1657 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 420,1 մլն դրամ: 

Սույն թվականի  մարտի 10-ի դրությամբ շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը  կից հղմամբ: