«Միանշանակ դեմ եմ ցանկացած բռնության: Դա իմ սրտով չէ»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ դատարանի բակում տեղի ունեցած դեպքերին, երբ հարվածել էին Վարդգես Գասպարիին: Լևոն Քոչարյանը ավելացրեց, որ նաև պրովոկացիային է դեմ.
«Եթե մարդ գալիս է մի տեղ, որտեղ մի այլ մարդու հարգում, սիրում են, ու ինչ-որ պաստառներ է բարձրացնում վիրավորող, դրան ինչու չեք անդրադառնում»,-ասաց Լևոն Քոչարյանը:



