Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստ...

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ:

«Դեսպան Քվինը Վայոց Ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց եւ դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Դեսպանը հանդիպեց Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության եւ տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։  Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։  Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատմանը»,- նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ: