Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հա...

Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի համար գումար ծախսելը և փոխարենը սկսել է ֆինանսավորում ստանալ ՆԱՏՕ-ին զենքի վաճառքի միջոցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք այլևս գումար չենք ծախսում Ուկրաինայի վրա: Այժմ մեզ վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ զենքի վաճառքից գումար է ստանում ՆԱՏՕ-ի միջոցով։ Երկիրը և դաշինքն այս մեխանիզմը գործարկել են ամռանը։