Միացյալ Նահանգները դադարեցրել է կիբեռգործողու...

ԱՄՆ-ը դադարեցրել է Ռուսաստանի դեմ կիբեռգործողությունները եւ դրանց պլանավորումը։ Այս քայլը «լուրջ հարված» է, մանավանդ որ նման գործողությունների պլանավորումը ժամանակ եւ հետազոտություններ է պահանջում, հաղորդել է CNN-ը:Պաշտոնյայի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ Ռուսաստանի դեմ հարձակողական կիբեռգործողությունների դադարեցումը Միացյալ Նահանգներին ավելի խոցելի կդարձնի Մոսկվայի կողմից հնարավոր կիբեռհարձակումների նկատմամբ: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հաքերների ահռելի կազմ ունի, որը կարող է խափանել Միացյալ Նահանգների կարեւորագույն ենթակառուցվածքը եւ հավաքել գաղտնի հետախուզական տեղեկատվություն։ Միեւնույն ժամանակ, CNN-ը գրել է, որ ԱՄՆ կիբեռհրամանատարության՝ բանակի հարձակողական եւ պաշտպանական կիբեռստորաբաժանման գործողությունների եւ պլանավորման դադարը տեղի է ունենում Ռուսաստանի հետ ավելի լայն լիցքաթափման հասնելու Թրամփի վարչակազմի փորձերի ֆոնին:«Օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք մեկնաբանում կամ քննարկում կիբեռհետախուզությունը, պլանները կամ գործողությունները: «Նախարար Հեգսեթի համար չկա ավելի բարձր առաջնահերթություն, քան մարտիկների անվտանգությունը բոլոր գործողություններում, ներառյալ կիբեռտարածությունը»,- ավելացրել է բարձրաստիճան զինվորականը CNN-ին՝ նկատի ունենալով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիտ Հեգսեթին: