Ամերիկյան վարչակազմն Ուկրաինայից Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու պայմանների ցանկ է ստացել, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Մենք դա ստացանք ուկրաինական կողմից», - Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Քելոգը։ Ըստ ТАСС-ի՝ Նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայից նմանատիպ փաստաթղթի սպասում է ՝ հետագայում դրանք մեկ ամբողջության մեջ ավելի միավորելու նպատակով։
Ըստ Քելլոգի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի փաստաթղթերի հետ աշխատելուց հետո բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի։
«Կարծում ենք՝ հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, տեղի կունենա Ժնևում։ Կցանկանայինք այն անցկացնել Վատիկանում և գրեթե պատրաստ էինք դրան, բայց ռուսները չէին ցանկանում այնտեղ գնալ։ Հետևաբար, ըստ իս, հաջորդ տարբերակը կլինի Ժնևը», - РИА Новости-ի նշել է Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը։



