«Մի՛ ընդհատեք, Ձեր թիմակիցը ԼՂ բնակիչներին զա...

Ես չէի կարող պարոն Մանուկյանի այսօրվա նիստի մեկնարկին հնչեցրած մտքերի հետ չհամաձայնել, որ այո, մեր հանրության մեջ, ցավոք սրտի, կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունքի և ատելության դրսևորումներ:

Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մասնավորապես ինձ էս վերջերս շատ զայրացրեց պարոն Մանուկյանենց կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերներից մեկի, նախկին պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների մասին, որոնք ուղղակի ունեն կոնկրետ քաղաքական հայացք:

Ես իհարկե հասկանում եմ որ քաղաքական այդ ճամբարը լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ընկալել է միայն ու միայն պարզապես ինչ-որ... Պարոն Մանուկյան մի ընդհատեք, ձեր կոալիցիոն նախկին գործընկերը, պատգամավորը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահավածներին անվանում է զավեշտ: Դա ատելության խոսքի տարածում է»,- ասաց Ալեքսանյանը:

Ալկեքսանյանը շեշտեց՝ ինքն, իհարկե, հասկանում է, որ կոնկրետ քաղաքական ճամբարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընկալել է և շարունակում է ընկալել որպես քաղաքական թնդանոթի միս՝ ընկալելով որ այդ քաղաքացիներին ինչ-որ պահի պետք է շպրտի ոստիկանների վրա՝ հույս ունենալով ինչ-որ բանի հասնել:

«Երբ տեսնում է՝ այդ քաղաքացիներն ուղղակի ունեն շատ տարբեր քաղաքական հայացքներ, ինչը նորմալ է, որ այդ քաղաքացիների մի մեծ մասն աջակցում է ՀՀ գործող իշխանությանը, սկսում է  վիրավորել ու ատելության խոսք տարածել այդ քաղաքացիների նկատմամբ:  Խստորեն դատապարտում եմ այդ արարքը»,- ասաց նա:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը ընդհատում էր Ալեքսանյանին իսկ վերջինս հորդորում էր չընդհատել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ զգայուն թեմաներ են և պետք չէ կրքեր բորբոքել և որ դադարեցնեն: